HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական փուլում

Աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց Լիխտենշտայնի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Վադուցի «Ռայնպարկ» մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ մեր հավաքականի բացահայտ առավելությամբ։ Միան առաջին կեսի ընթացքում Հայաստանի ազգային ընտրանին 11 հարված կատարեց մրցակցի դարպասին, իսկ տարածքային առավելությունը 73%։27% հարաբերակցությամբ էր։ Խոակին Կապառոսի սաները արագ և դինամիկ ֆուտբոլ էին ցուցադրում, սակայն այդ հսկայական առավելությունը այդպես էլ գոլի չէր վերածվում․ նպաստավոր դիրքերից վրիպեցին Սարգիս Ադամյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, Տիգրան Բարսեղյանը, Անդրե Չալըշըրը։ 

Շեղ հարվածների շարքը շարունակվեց նաև երկրորդ խաղակեսում։ Մեկ տասնյակից ավելի հարված, սակայն դրանցից և ոչ մեկը չհայտնվեց մրցակցի դարպասում։ Մի քանի իրական գոլային պահ կորցրեց Ալեքսանդր Կարապետյանը։ Ի վերջո, այն ինչ չհաջողվեց անել մեր ֆուտբոլիստներին, հաջողվեց լիխտենշտայնցիներին։ 83-րդ րոպեին աջ եզրում նշանակված տուգանային հարվածն իրացնելիս Տիգրան Բարսեղյանը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասային հրապարակ, որտեղ էլ Լիխտենշտայնի հավաքականի կիսապաշտպան Նոա Ֆրոմելտը գլխով գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Սա հանդիպման միակն գոլն էր, և Հայաստանի հավաքականը արտագնա հաղթանակ տարավ 1։0 հաշվով։

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի մյուս խաղերում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց Իսլանդիային, իսկ Ռումինիան նույնպես սեփական հարկի տակ 3։2 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ։

Երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ 

Լուսանկարները՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter