Պատգամավորները չեկան Ազգային ժողով, և այսօրվա նիստը չկայացավ
Ազգային ժողովի ապրիլի 10-ի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում ևս քվորում չապահովվեց:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարեց չկայացած: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել