HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք է հաստատվել, մահացել է 18 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք, ընդհանուր՝ 188446 դեպք, որոնցից 170160-ն` առողջացած, 3434-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13976 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 828159 թեստավորում: Երեկ կատարվել է 5525 թեստավորում:

ԱՆ-ն հայտնում է, որ 433 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 18 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 876 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter