
Կորոնավիրուսային հիվանդության 424 նոր դեպք է հաստատվել, մահացել է 12 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 424 նոր դեպք, ընդհանուր՝ 190741 դեպք, որոնցից 172096-ն` առողջացած, 3476-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14287 բուժառու:
Ընդհանուր առմամբ կատարվել է 842817 թեստավորում: Երեկ կատարվել է 3978 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 590 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 12 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 882 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել