HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի անվտանգության խորհուրդը կքննարկի Արցախում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը

Թուրքիայի անվտանգության խորհուրդը կքննարկի Արցախում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքը։ Այդ մասին գրում է Minval.az-ը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը։ Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է մարտի 30-ին, որը կգլխավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Արցախում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունից զատ՝ Թուրքիայի անվտանգության խորհուրդը կքննարկի նաև Էգեյան ծովում, Արևելյան Միջերկրականում և Կիպրոսում ընթացիկ իրավիճակը, Լիբիայում և Սիրիայում թուրքական բանակի գործունեությունը, PKK-ի դեմ պայքարը և ահաբեկչության դեմ պայքարը։  

Արցախում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի բանակցությունների արդյունքում։

Նոյեմբերի 17-ին էլ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահի հրամանի նախագծին, որով ենթադրվում էր թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Ադրբեջան։ Ըստ այդ հրամանի՝ թուրք զինծառայողների հերթափոխը տեղի կունենա ամեն տարի։

Լուսանկարը՝ արխիվային/Reuters գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter