HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պեսկով․ «Բոլորը պետք է հիշեն Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հարցում Պուտինի անձնական դերը»

Բոլորը պետք է հիշեն Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում Վլադիմիր Պուտինի անձնական դերը։ Այս մասին Аргументы и факты թերթին տված հարցազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո չկա՞ն մտավախություններ, որ Ռուսաստանը Անդրկովկասում կկորցնի բարեկամ պետություններին։ Ղարաբաղյան թեմային անդրադառնալիս՝ Պեսկովը նշել է նաև, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ է պահպանում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։

«Մենք հրաշալի, վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Այդ հարաբերություններն ունեն բազում շերտեր, որոնք փոխադարձաբար շահավետ են։ Հայաստանի հետ նույնպես պատմական լավ հարաբերություններ ունենք։ Մենք մեծաքանակ ինտեգրացիոն գործընթացներ ունենք, որոնք Հայաստանին մեծ օգուտ են բերում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական։ Ինչ վերաբերվում է կատարվածին․․․ պատերազմը դադարեցնելու հարցում Պուտինի անձնական դերը պետք է բոլորը հիշեն»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

***

Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter