HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տավուշի մարզպետը հայցադիմում է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել և վճարել 1 դրամ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի: Մարզպետը վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հրապարակային ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջ է ներկայացրել: Պատճառված վնասի համար Հ. Չոբանյանը պահանջում է 1 դրամ:

Տավուշի մարզպետի մամուլի խոսնակ Լիլիթ Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հայցադիմումի հիմք է հանդիսացել Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը: 

Նշենք, որ մարտի 7-ին Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ժամը 14:05-ին գրառում էր կատարել, որ «Հենց այս պահին» ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ 

«Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։ Հիշեցնում եմ, հայ-ադբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ Այն այնպիսին է, ինչպես առաջ էր։ Կա Բարխուդարլի կայարանի խնդիր։ Բայց Ադրբեջանն էլ մեզնից գրավել էր Բարխուդարլուից մի 20 անգամ ավելի մեծ տարածք՝ Արծվաշենը։ Բնական է, Արծվաշենը մեզ ետ տալու մասին խոսք չկա։ Հիմա Նիկոլը դավաճան է և ադբեջանա-թուրքական գործակալ. սա հասկացանք։ Բայց այս դեպքում խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունն է։ Եվ դրա երաշխավորը ՀՀ Նախագահն է։ Քանի դեռ այդ հողերը թուրքը չի վերցրել թող այս սրիկափալասը գնա Իջևան և մեր զորքերին ասի. համաձայն չեմ, ձեր դիրքերը մի զիջեք։ Ի դեպ Արմեն Փալասովիչ դավաճան սահմանը հենց այս պահին GPS-ով են որոշում։ Ասում էիր, իհարկե ուշացած, թե GPS-ով չի կարելի համաձայնել։ Դե գնա մի թող։ Կրկնում եմ, սահմանադրությամբ էլ սա քո գործառույթն է։ Մնում է այս ամենի կապակցությամբ հիշատակենք ևս 3 դավաճանի. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ՊՆ Վաղարշակ Հարությունյան և Տավուշի մարզպե Հայկ Չոբանյան»,-նշված էր Հրանտ Բագրատյանի գրառման մեջ։

Հայցադիմումը դատարանում մուտք է եղել երեկ՝ մարտի 29-ին: Գործը մակագրվել դատավոր Արման Կուրեխյանին և վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չի կայացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter