HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է սահմանային անցակետերում համաճարակաբանական դիտարկում իրականացնել

Հայաստանի առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում, որով ակնկալում է պետական սահմանի անցակետերով Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման նպատակով իրականացնել համաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում:

Համապատասխան օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ գործող կարգավորումների՝ սանիտարակարանտինային հսկողության ժամանակ ձեռնարկվող՝ անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող գործողությունները, իրենց բնույթով  համաճարակաբանական դիտարկման և հիվանդությունների կանխարգելման գործողություններ են, և որևէ վերահսկողական գործառույթ չեն ենթադրում:

Միևնույն ժամանակ, «Պետական սահմանի մասին» օրենքով ներկայում նախատեսված չէ կարգավորում Հայաստանի տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման նպատակով իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ: 

Ուստի այս նախագծով առողջապահության նախարարությունն առաջարկում է պետական սահմանի անցակետերում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կատարումն ապահովել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության կողմից՝ համաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում իրականացնելով:

Լուսանկարում՝ Բագրատաշենի անցակետը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter