HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը հայտարարել է հուլիսից բնակչության զանգվածային պատվաստումների մտադրության մասին

Վրաստանի բնակչության շրջանում զանգվածային պատվաստումները հավանաբար կսկսվեն 2021 թվականի հուլիս ամսից։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ մարտի 30-ին, հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն։

Նրա խոսքերով, բացի AstraZeneca և Pfizer պատվաստանյութերից, որոնց առաջին դեղաչափերը Վրաստանը ստացել է մարտին, ինչպես նաև չինական Sinopharm պատվաստանյութից, որի շուրջ 100 000 դեղաչափ Վրաստան կհասնի այս շաբաթվա ընթացքում, երկիրը բանակցությունները է վարում կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող մյուս ընկերությունների հետ, այդ թվում նաև ամերիկյան Novavax Inc ընկերության։ Գամքրելիձեն նշել է, որ Վրաստանը հույս ունի, որ կստանա Novavax-ի մինչև 1 միլիոն դեղաչափ։ Զուգահեռաբար նա նշել է, որ զանգվածային իմունացումը չի ենթադրում պարտադիր պատվաստում։

Գամքրելիձեն նաև հայտարարել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվը վկայում է երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման մասին։

Այս տարվա մարտին Վրաստանը ստացել է AstraZeneca-ի 43200 և Pfizer-ի 29 500 դեղաչափ։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում, գրանցվել է կորոնավիրուսի 673 նոր դեպք, մահացել 8 մարդ։ 

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter