
Գրանցվել է կորոնավիրուսի 1148 նոր դեպք. մահացել է 20 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1148-ով՝ ընդհանուր կազմելով 192 639: Նախօրեին կատարվել է 6354 թեստավորում (ընդհանուր՝ 853 829): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 18 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3515 է:
Առողջացել է ևս 459 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 173 064-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 168 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 892 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել