HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը Արցախում մասնակցել է շարժական նոր ավանի բացման արարողությանը

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն մինչև ապրիլի 5-ը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը, որը Ստեփանակերտում մասնակցել է հերթական շարժական ավանի (նախատեսված 250 զինծառայողի համար) բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել է նաև խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ինչպես հայտնել է Բուլգակովը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղում կառուցվում է նաև շարժական հոսպիտալ, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանումները բուժօգնություն կցուցաբերեն։ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալն ասել է, որ այդ հոսպիտալի տեղակայման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 5-7-ը և ապրիլի վերջում այն նույնպես շահագործման կհանձնվի։

Լեռնային Ղարաբաղում երեք ամսվա ընթացքում տեղակայվել է 12 շարժական ավան Ստեփանակերտում, Գետավանում, Բերդաշենում, Խաչմաչում, Մարտունիում և Ասկերանում։ Մոտակա ժամանակները այդպիսի ավաններ կկառուցվեն նաև Ճարտարում, Բերձորում, Սոսում, Կարմիր Շուկայում, Մարտակերտում, Շուշիում և մի շարք այլ բնակավայրերում։

Ավանների կառուցման աշխատանքներում ներգրավված են 589 ռազմաշինարար և 45 միավոր տեխնիկա։ Շարժական ավանները համալրված են մահճակալներով, պահարաններով, սեղան-աթոռներով, լոգասենյակներով, ինչպես նաև անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով։

Լուսանկարները՝ ՌԴ պաշտպանության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter