HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Համազասպ Դանիելյանի, Վահագն Հովակիմյանի, Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգին:

Նախագիծն ընդունվեց 83 կողմ ձայնով: Այս փոփոխություններով վերացվում է ռեյտինգային ընտրակարգը։ Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով:

Խորհրդարանը հարցի` երկրորդ ընթերցմամբ քննարկումը կշարունակի այսօր երեկոյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter