HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտահերթ ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ արտահերթ նիստում ընդունեց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով անցում է կատարվելու ամբողջությամբ համամասնական ընտրակարգին:

Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն իր խոսքում նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը լրամշակվել է, հանվել են համավարակի պայմաններում ընտրությունների անցկացման փոփոխությունները: Հովակիմյանի ներկայացմամբ` նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ կորոնավիրուսի կարգավորման փոփոխությունների հարցում խնդիրներ են տեսնում, ուստի իրենք այդ կարգավորումներից հրաժարվել են:

Նախագիծն ընդունվեց 82 կողմ ձայնով: Եւ այսպես` սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter