
Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հակոբ Արշակյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 1-ից։ Նա իր հրաժարականի մասին հայտնեց 2021 թվականի մարտի 31-ին, պատճառը լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ սրճարանում տեղի ունեցած միջադեպն էր։
Հայկ Չոբանյանը 2019 թվականի փետրվարի 6-ից զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել