HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հակոբ Արշակյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի պաշտոնից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 1-ից։ Նա իր հրաժարականի մասին հայտնեց 2021 թվականի մարտի 31-ին, պատճառը լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ սրճարանում տեղի ունեցած միջադեպն էր։

Հայկ Չոբանյանը 2019 թվականի փետրվարի 6-ից զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter