HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին

Ապրիլի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Տիգրան Ավինյանը, ներկայացնելով Հայկ Չոբանյանին, նշել է, որ նա ծանոթ է ոլորտին, եղել է «UIT Expo» ընկերության տնօրեն, հիմնադրել է երկու տեխնոլոգիական ընկերություններ: Փոխվարչապետը հավելել է, որ Հայկ Չոբանյանի աշխատանքը Տավուշի մարզպետի պաշտոնում եղել է արդյունավետ՝ համոզմունք հայտնելով, որ նոր կարգավիճակում նույն արդյունավետությունը պահպանվելու է:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, փոխվարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել ռազմարդյունաբերության ոլորտի վրա՝ որպես դիմադրողականության ու պաշտպանունակության կարևոր բաղադրիչի, և ընդգծել, որ այդ ոլորտը պիտի զարգանա շեշտակի տեմպերով: Ըստ նրա՝ նախարարության մշակած ռազմավարության թվայնացման և կրթական ոլորտներում սկսված գործընթացները նույնպես պետք է ակտիվորեն շարունակվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter