Խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել Թաղավարդ գյուղի բնակիչներին
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ են հասցրել ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից ուղարկված հումանիտար օգնությունը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի սպա Ալեկսանդր Բելովը հայտնել է, որ իրենք մշտական կապի մեջ են տեղի բնակիչների հետ ինչպես անմիջական ընդունելությունների, այնպես էլ «թեժ գծի» միջոցով, և քաղաքացիները տեղեկացնում են իրենց կարիքների մասին։ Դրանից հետո խաղաղապահները կապվում են շրջանների ղեկավարների հետ, ուսումնասիրում են տեղի բնակիչների անհրաժեշտությունները և համապատասխան օգնություն են ցուցաբերում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հումանիտար ակցիայի շրջանակներում «Ռուսական հումանիտար առաքելություն» հասարակական կազմակերպության կողմից Թաղավարդ գյուղի բնակիչներին է փոխանցվել ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձրեր, կերակրի պատրաստման համար գազօջախներ և այլ իրեր։ Բացի ընտանիքներին ցուցաբերված օգնությունից, գյուղի ամբուլատորիային են փոխանցվել առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ, իսկ տեղի դպրոցին՝ գեղարվեստական գրականություն և ուսումնական այլ նյութեր։
Վերջին շաբաթվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը՝ «Ռուսական հումանիտար առաքելության» հետ իրականացրել է հումանիտար հինգ ակցիա Ստեփանակերտում, Թաղավարդում, Խնածախում և Ասկերանում։ Այս ընթացքում տեղի բնակչությանն է փոխանցվել 9 տոննա բժշակական սարքավորումներ, սնունդ և առաջին անհրաժեշտության այլ իրեր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել