
Կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է մահվան 22 դեպք
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպք, ընդհանուր՝ 197113 դեպք, որոնցից 176889-ն` առողջացած, 3614-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15851 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 876820 թեստավորում: Երեկ կատարվել է 3581 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 880 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 22 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 923 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել