HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցի գործիչները վիրավորանք և ատելություն են տարածում Հայաստանի Օմբուդսմենի նկատմամբ

Ադրբեջանցի պատգամավոր ու այլ գործիչներ ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով գործունեության հետ: Այդպիսի գրառումներն առանձնացրել է Պաշտպանի աշխատակազմը եւ հաղորդագրություն տարածել։

«Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանը անգրագետ և չափից դուրս լկտի սուբյեկտ է», - նշել է ադրբեջանական Միլլի Մեջլիսի պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով Պաշտպանի հայտարարություններին:

 «Ժամանակ առ ժամանակ ընկնելով լիակատար հիստերիայի մեջ, նա առաջ է քաշում պահանջներ, որոնց մասին նորմալ մարդը նույնիսկ չէր էլ մտածի։ (․․․․) Այս ամենը վկայում է մանիակալ շիզոֆրենիայի ակնհայտ նշաններ ունեցող մարդու անհամարժեք պահվածքի մասին»,- նշել է ադրբեջանցի մեկ այլ գործիչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին։

Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ «Ա.Թաթոյանը օրեր շարունակ չափազանցնում է ռազմագերիների թեման՝ նյարդայնացնելով օտարերկրյա գործընկերներին, խորհրդարանականներին և լրատվամիջոցներին»:

Ադրբեջանական գործիչները մանրամասն «վերլուծել» են Արման Թաթոյանի կենսագրությունը, ԱՄՆ-ում ստացած կրթությունն ու աշխատանքային կենսագրությունը և ակնհայտ աղավաղելով ամեն ինչ՝ արել վիրավորական բնույթի, իրենց ձեռնտու եզրահանգումներ:

 «Վատ չէր լինի՝ հայկական իշխանությունները ուշադրություն դարձնեին նրա (…) հայտարարություններին, որոնք հակասում են եռակողմ պայմանավորվածություններին», - շարունակաբար նշում են ադրբեջանական գործիչներն ու մամուլը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ արձանագրում է, որ անկախ վիրավորանքի ու ատելության նշված արշավներից՝ շարունակելու է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող բոլոր հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստագրել է Պաշտպանի լիազորությունների իրականացման կապակցությամբ Արման Թաթոյանին ադրբեջանական քաղաքական ու այլ գործիչների կողմից, մամուլում հասցվող վիրավորանքի ու ատելության հրապարակումների հերթական ալիքը՝ դրանք միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter