HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում հայտարարել են կորոնավիրուսի չորրորդ ալիքի մեկնարկի մասին

Իրանի ողջ տարածքում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը։ Այդ մասին ռուսական РИА Новости գործակալությանը հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին։

Ավելի վաղ, Իրանում COVID-19-ի դեմ պայքարի շտաբի ներկայացուցիչ Ալիրեզա Ռաիսին հայտարարել էր, որ ամանորյա տոներին (մարտի 21-ին Իրանում նշում են Նովրուզը կամ իրանական Ամանորը) քաղաքացիների ակտիվ տեղաշարժի արդյունքում երկրում մեծացել է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը, իսկ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ապրիլի սկզբին հայտարարել էր երկրի մի քանի օսթաններում (նահանգներում) կորոնավիրուսի չորրորդ ալիքի տարածման մասին։

«Իրանում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը։ Ներկայումս երկրի բոլոր նահանգներում նկատվում է հիվանդության աճ»,- նշել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Լարին հույս է հայտնել, որ կորոնավիրուսի պատվաստանյութերի մատակարարումներն ու առաջիկա ամիսների ընթացքում Իրանում կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը կնպաստեն նոր դեպքերի թվի կրճատմանը։ 

Ապրիլի 5-ին Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 13 890 նոր դեպք։ Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 1 945 964 դեպք, մահացել 63 332 մարդ։ Իրանում փետրվարի կեսերից մեկնարկել է ռուսական «Спутник V»-ով պատվաստումների գործընթացը։ Ապրիլի սկզբին Իրանի իշխանությունները հայտնել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրով AstraZeneca պատվաստանյութի 700 000 դեղաչափ ստանալու մասին։ Բացի այդ, երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել էր, որ Իրանը Չինաստանից ստացել է կորոնավիրուսի չինական պատվաստանյութի մի քանի հարյուր հազար դեղաչափ։

Լուսանկարը՝ Nazanin Tabatabaee/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter