
Հաստատվել է կորոնավիրուսի 760 նոր դեպք, մահացել է 22 մարդ
Ապրիլի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197873 դեպք, որոնցից 177601-ն` առողջացած, 3627-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15713 պացիենտ:
Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 880290 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք:
Կա 712 առողջացած և 13 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 932 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել