HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 1025 նոր դեպք. մահացել է 24 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1025-ով՝ ընդհանուր կազմելով 198 898: Նախօրեին կատարվել է 4639 թեստավորում (ընդհանուր՝ 884 929): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 20 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3647 է:

Առողջացել է ևս 626 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 178 227-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16 088 քաղաքացի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 936 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter