
Փոխարժեքներն այսօր. դոլարը աճել է 1.47 դրամով
Դրամի արժեզրկումը նոր թափ է ստանում։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ այսօր՝ ապրիլի 7-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 536.58 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 1.47 դրամով։ Համեմատության համար՝ մեկ շաբաթ առաջ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 532.14 դրամ։
Չնայած դոլարը անշեղորեն թանկանում է, սակայն Կենտրոնական բանկը իրավիճակը կառավարելի է համարում։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստին հայտարարեց, որ փոխարժեքի տատանումները պայմանավորված են սպասումներով։
«Բնականաբար, կան նաև համաշխարհային զարգացումներ, որոնք ազդում են դրամի արժեզրկման վրա։ Դոլարը արժևորվում է աշխարհի բոլոր արժույթների նկատմամբ։ Կան դրսից եկող գնաճային ճնշումներ։ Իրավիճակը կառավարելի է»,- նշեց ԿԲ փոխնախագահը։
Տնտեսագետները ևս դրամի արժեզրկումը պայմանավորում են ներքին սպասումներով ու արտաքին ճնշումներով։
Բարձրացել է նաև եվրոյի փոխարժեքը։ Եվրոյի միջին փոխարժեքը այսօրվա դրությամբ կազմել է 637.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 5.6 դրամով։
Իսկ ռուսաստանյան ռուբլին կազմել է 6.92 դրամ՝ նվազելով 0.08 դրամով։
Մեկնաբանել