HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հաղթական շարքից հետո Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

Մարտին աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներում Լիխտենշտայնին, Իսլանդիային եւ Ռումինիային հաղթելուց հետո Հայաստանի ընտրանին առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում՝ 99-րդից տեղափոխվելով 90-րդ հորիզոնական: Մեր թիմն այս պահին ունի 1273 վարկանիշային միավոր նախորդ 1233-ի փոխարեն:

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիան, նրան հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան, Արգենտինան, Ուրուգվայը, Դանիան: 

ԱԱ-2022-ի ընտրական 10-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից ամենաբարձր հորիզոնականում Գերմանիան է, որը 1 տեղով բարձրացել է 12-րդ հորիզոնական: Ռումինիան 6 կետով նահանջել է ու հիմա 43-րդն է: Նույնքան նահանջ է գրանցել Իսլանդիան, որը հայտնվել է 52-րդ տեղում: 3 դիրքով առաջադիմել է Հս. Մակեդոնիան՝ տեղափոխվելով 62-րդ հորիզոնական: Լիխտենշտայնը 5 կետով իջել է ու հիմա 186-րդն է: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան (24), նրան հաջորդում են Ռուսաստանը (38), Ուզբեկստանը (86), Բելառուսը (89): Մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:

Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Թուրքիան է (29), Իրանը 31-րդն է, Վրաստանը մեզնից մեկ հորիզոնական է ցածր՝ 91-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 110-րդն է:

Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի մայիսի 27-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter