HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ն. Փաշինյան. «Կրթության և գիտության ոլորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն»

Կառավարությունը գիտական ոլորտի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13 մլրդ 104 մլն 247 հազ. դրամ) կավելացնի 2 մլրդ 784 մլն 565 հազ. դրամով։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 8-ի նիստում:

Ավելացվող միջոցներն ուղղվելու են թեմատիկ գիտական հետազոտություններին, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ և այլն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ շատ կարևոր է հավաստիանալ, որ ներդրումը համակարգի կողմից կարող է «մարսվել», և որ այն կլինի նպատակային և իրոք կծառայի գիտության զարգացմանը:

«Կրթության և գիտության ոլորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ նոյեմբերից նախնական հաշվարկներով մոտ 1500 ուսուցիչ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ «գաղափարից մինչև առևտրայնացում» ցիկլը շարունակելու են զարգացնել, ավելացնելու են նաև գիտության ֆինանսավորումը, գիտության կոմիտեն գիտության նկատմամբ գրավչությանն ուղղված բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակում, որով 2022-2025 թթ. էականորեն փոփոխվելու են բազային աշխատավարձի դրույքները:

«Խոսքը բոլոր մակարդակներում աշխատավարձի վերանայման մասին է՝ ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար»,- ասաց փոխվարչապետը:

Ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին կհատկացվի 1 մլրդ 31 մլն դրամ, որն ուղղվելու է ավելի բարձր արդյունավետություն ունեցող գիտական կազմակերպությունների համար գիտական ժամանակակից և կարևորագույն նշանակություն ունեցող սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաև՝ այդ սարքավորումների վրա հետազոտական աշխատանք իրականացնող անձնակազմի վերապատրաստմանը:

«Այս միջոցով կկարողանանք ապահովել փորձարարական գիտությունների բնագավառի հետազոտությունների լիարժեք հենքը, և սա կբերի հետազոտությունների որակի բարձրացմանն ու հնարավորություն կստեղծի որակյալ կիրառական հետազոտություններ իրականացնելուն, ինչը կարևոր է նաև տնտեսության զարգացման համար»,- տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով 2021 թվականին անհրաժեշտ է կազմակերպել համատեղ օգտագործման գիտական սարքավորումների ամենամյա մրցույթ, որի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնելու, որոշ դեպքերում նաև՝ ստեղծելու գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնելու գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը: Այս ուղղությամբ ծախսերը կլինեն 114 մլն 400 հազ դրամի չափով:

Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի սարքավորումների վերազինման ծրագրին ուղղված միջոցները, որը հատկացվելու է սուպեր համակարգչի տեղափոխման և տեղադրման աշխատանքների համար, ինչպես նաև՝ համակարգը նոր սարքավորումներով համալրելու, եղած սարքավորումները սպասարկելու նպատակով: Այս համակարգիչը կարևոր է մեծածավալ տվյալների վերլուծության համար, և մեծապես կօգնի գիտական հետազոտությունների իրականացման որակի բարձրացմանը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ:

Փոխնախարարի խոսքով՝ գիտաշխատողների շրջանում շուրջ 40 տոկոսը ունի 60 և ավելի տարիք, և սերնդափոխության հարցն առաջնահերթ խնդիր ունի: Խումբը պետք է ունենա արտերկրի հեղինակավոր գիտնական հանդիսացող խորհրդատու, իրականացնի հավակնոտ թեմայով հետազոտական ծրագիր և տպագրի որակյալ գիտական աշխատանքներ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում:

Առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագիր կլինի, նախատեսվում է շուրջ 50 դրամաշնորհ մինչև 5 տարի ժամկետով, մինչև 7 հոգանոց խումբ ձևավորելու հնարավորություն կտրվի:

Երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերի քանակը կավելանա շուրջ 10-ով, որոնք ուղղված են լինելու Հանրապետության անվտանգության և պաշտպանունականության մակարդակի բարձրացմանը: Դրամաշնորհները կտրամադրվեն ռազմական ուղղվածության հետազոտական թեմաների համար:

Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի քանակը կրկին կավելանա շուրջ 10-ով, որը հնարավորություն կտա գիտական խմբերին զբաղվել տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով, ինչպես նաև մրցույթի շահառուների շարքում ընդգրկել նաև ոչ պետական գիտական կազմակերպություններին, ինչը կնպաստի գիտության ֆինանսավորման մեջ արտաբյուջետային ֆինանսավորման ծավալների ավելացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter