HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ կառույցները դատապարտում են «Փաշինյանի վարչախմբի թուրքանպաստ քաղաքականությունը»

Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության աշխարհասփյուռ կառույցները դատապարտել են իրենց բնորոշմամբ՝ Փաշինյանի վարչախմբի թուրքանպաստ քաղաքականությունը։ Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այս օրերին, երբ հակահայ արշավի հորձանուտը դիմակայելու իրենց առաքելությանը հավատարիմ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ամենուր անհավասար պայքար են մղում թուրք-ադրբեջանական տանեդմին` «իմքայլական» իշխանության ներկայացուցիչների թշնամուն քծնող եւ ազգադավ ելույթները լուրջ հարված են հասցնում տասնամյակների հետեւողական ճիգով ձեռքբերված Հայ դատի նվաճումներին եւ օտարման սեպ խրում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:

ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտել են Հայաստանի իշխող վարչակազմի այս հակազգային քաղաքականությունը, զգուշացնելով` զերծ մնալ արցախյան կապիտուլացիոն հայտարարությունները թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող քաղաքական արարքներով ամբողջացնելու քայլերից: Տարածաշրջանային համագործակցությունն ու խաղաղ համակեցությունը չպետք է կառուցվեն հայկական շահերի եւ իրավունքների հաշվին, քանզի սպառնալիքի աղբյուրը եղել եւ մնում են Թուքիան ու Ադրբեջանը՝ իրենց պանթուրքիստական մղումներով»:

Հայտարարություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով:

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Շվեդիայի Առանձնակի Կոմիտե

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակ

Մեկնաբանություններ (1)

George
Nowadays, the disgraceful PM of Armenia is acting as protector of Russo-Turkish interests in Armenia (and the Caucasus). So, that Putin, Erdogan and Aliyev call him by his new Russo-Turkish name: "NIKOLAI PASHINOGLU"!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter