HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Важные истории»-ն հայտնել է խմբագրությունում խուզարկության մասին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, հետաքննող լրագրող Ռոման Անինի բնակարանի խուզարկությանը զուգահեռ,  խուզարկություն են իրականացրել նաև «Важные истории»-ի խմբագրությունում։ Այդ մասին հայտարարել է հենց պարբերականը։

Պարբերականի աշխատակիցների տվյալներով, որոնք այդ ժամանակ շենքում չեն գտնվել, գրասենյակից որևէ բան չի անհետացել։ «Թե ինչ-որ բան ավելացել է, մենք դեռևս չգիտենք, սակայն չենք էլ բացառում։ Աշխատակիցներից մեկի պահարանում գտել են փաստաթղթեր և խնամքով դասավորել սեղանի վրա։ Հավանաբար, լուսանկարել են»,- նշել է աշխատակիցներից մեկը։

Երեկ «Հետք»-ը գրել էր, որ ապրիլի 10-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ռուս հետաքննող լրագրող, «Важные истории» հետաքննական պորտալի գլխավոր խմբագիր Ռոման Անինի բնակարանում։ Խուզարկությունը կապված էր մասնավոր կյանքի անձեռնամխելիության խախտման հետ, որն իրականացվել է անձի կողմից՝ իր ծառայողական դիրքն օգտագործելով (ՌԴ ՔՕ հոդված 137, մաս 2)։ Գործը հարուցվել էր դեռևս 2016 թվականի սեպտեմբերի 20-ին և վերսկսվել 2021 թվականի մարտի 24-ին։

Խուզարկության օրդերը տրվել էր ապրիլի 7-ին՝ Մոսկվայի Բասմանի դատարանի կողմից։ Այն տևել էր մոտ 7 ժամ։ Դրանից հետո ԱԴԾ աշխատակիցները Անինին ուղեկցել էին Քննչական կոմիտե հարցաքննության։ Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը Անինի փաստաբանները հայտնել են, որ Ռոմանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով։ Նա հրաժարվել է որևէ ցուցմունք տալ, որից հետո վերջինիս ազատ են արձակել։ 

Գործը կապված է 2016 թվականին «Новая газета»-ում հրապարակված ««Արքայադուստր Օլգայի» գաղտնիքը։ Ինչպես է «Роснефть»-ի ղեկավար Իգոր Սեչինը կապված աշխարհի ամենաշքեղ զբոսանավերից մեկի հետ» հոդվածի հետ։ Այն ժամանակ Սեչինը դատի էր տվել «Новая газета»-ի խմբագիր Դմիտրի Մուրադովին և Ռոման Անինին։ Դատարանի որոշմամբ հոդվածը լրացվել էր հերքման տեքստով։

Լուսանկարը՝ istories.media-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter