HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Baykar ընկերություն. Ուկրաինան արդեն իսկ ձեռք է բերել Bayraktar տեսակի անօդաչուներ

Ուկրաինան ձեռք է բերել թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այդ մասին գրում է minval.az-ը՝ հղում անելով թուրքական Baykar ընկերությանը, որն զբաղվում է Bayraktar տեսակի անօդաչուների արտադրությամբ։ Ընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Թուրքիա աշխատանքային այցի ժամանակ, այց Baykar ընկերություն նախատեսված չէ։

«Եթե Ուկրաինայի նախագահը պետք է քննարկի ռազմական համագարծակցությունը, ապա դա մեզ հետ չպիտի արվի, այլ պաշտպանության նախարարության և նախագահի աշխատակազմի։ Այն, ինչ կապված է մեզ հետ, դա անօդաչուների ձեռբերումն է (խմբ. ուկրաինացիների կողմից), այդ թվում հարվածային։ Բայց նրանք արդեն իսկ ձեռք են բերել»,- հայտնել է Baykar-ի մամլո ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կայացել է Թուրքիայի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակով ռազմավարական խորհրդի իններորդ նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են թուրք-ուկրաինական հարաբերությունները, բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության մակարդակը։ 

Ավելի վաղ թուրքական TRT Haber հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ Թուրքիա Զելենսկու այցի հիմնական թեմաները կլինեն պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունը, ազատ առևտրի գոտու ստեղծման հարցերն ու զբոսաշրջությունը։ 2020 թվականի դեկտեմբերին կողմերը ստորագրել էին պայմանագիր՝ ուկրաինական բանակի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ։

Նույն տարվա հոկտեմբերին, Զելենսկու Թուրքիա կատարած այցի ժամանակ, ստորագրվել էր շրջանակային միջկառավարական ռազմական համաձայնագիր, ինչպես նաև ստորագրվել հուշագիր Ուկրաինայի պաշտպանության նախարարության և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հարցերի պետական գործակալության միջև։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter