HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք, ընդհանուր՝ 204053, որոնցից 183660-ն` առողջացած, 3775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909604 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3427 թեստավորում։ Առողջացել է 824 քաղաքացի, գրանցվել է մահվան 22 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 955 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter