
Փաշինյանը` նախկին իմքայլականին. «Ո՞նց եք եկել, էդտեղ նստել, ո՞վ եք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում»
Խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը:
Անկախ պատգամավոր, նախկինում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը անդրադարձավ Փաշինյանի ելույթի ընթացքում հնչեցված ծափահարություններին:
«Պարո՛ն վարչապետ, ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ հազարավոր զոհեր ունենք, գերեվարված հայրենակիցներ և չխնկարկված գերեզմաններ, պետք է փորձեիք սաստել Ձեր թիմակիցներին»,- ասաց նա` դիմելով Փաշինյանին, ապա հարցեր հնչեցրեց:
Հիշեցնենք, որ պատգամավորները սկսել էին հոտնկայս ծափահարել այն խոսքերից հետո, երբ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, ասում էր, որ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն։
Փաշինյանն ասաց` հարկ չի համարում պատասխանել Գոռ Գևորգյանի հարցին:
«Եթե Դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի, Արցախի ապագային, դա Ձեր պրոբլեմն է, և Ձեր շուրթերից Ձեր թիմակիցների արտահայտությունը շատ խորհրդանշական է հնչում: Ո՞նց եք եկել, էդտեղ նստել, ո՞վ եք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում։ Դուք եթե օգտագործում եք «Ձեր թիմը» արտահայտությունը, էդտեղ նստելու իրավունք չունեք»,- ասաց Փաշինյանը:
Այս խոսքերից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նորից սկսեցին ծափահարել:
Մեկնաբանել