HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ եզդիական Նոր տարվա առթիվ: Տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Ուղերձում նշված է.

«Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

Դարավոր պատմություն ունեցող հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ընդհանուր պայքարի փորձություն է անցել, ամրապնդվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով և ընդհանուր ձեռքբերումներով:

Զգալի է նաև ձեր ներդրումը մեր երկրի՝ ընդհանուր տան կերտման և պաշտպանության գործում:

Մալաքե Թաուսն իր հետ բերում է նոր հույս և երազանք, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ և ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում:

Ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter