HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԿԳՄՍ նախարար․«Չեմ կարող գուշակել՝ ԵՊՀ-ն երբ ռեկտոր կունենա»

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր նախարարության կողմից հրավիրված ասուլիսին, որի ընթացքում ներկայացվեց, որ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմից նախարարության 15 ներկայացուցիչ հրաժարական է տվել, ասաց` նախարարության աշխատակիցներն իրենց քայլը բացատրել են։ Նախարարը հերքեց, որ իշխանությունն է նրանց դրդել դուրս գալ խորհրդի կազմից։

Այն հարցին՝ ԵՊՀ-ն երբ ռեկտոր կունենա, Դումանյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել, սակայն կունենան․ «Ընթացք է, գտնվում ենք մի շրջանում, ունենք նոր օրենք, սպասում ենք, որ ուժի մեջ մտնի։ Նույնիսկ սա հստակ չենք կարող ասել, որովհետև նախագահի դաշտում է, սպասենք, տեսնենք, չգուշակենք։ Մենք շահագրգռված ենք, որ ոչ միայն համալսարանը այլև բոլոր բուհերը հնարավորինս շուտ ունենան օրենքով, կարգով ընտրված ռեկտոր»,- նշեց նախարարը։

Նախարարը նշեց նաև, որ արհեստական ձևով ստեղծվում է անջրպետ հիմնադիրի և բուհի աշխատակիցների միջև։ «Մեր ու ձեր չկա, կա մի պետություն, կա մի համալսարան, կա հիմնադիր և ամեն ինչ պետք է լինի կարգով և հիմնադիրը պետք է կրի 100 տոկոս պատասխանատվություն իր իսկ հիմնադրած բուհի գործունեության համար։ Եթե չենք ուզում այդպես, ուրեմն պետք է մանսավորացվի»,- նշեց Դումանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter