HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը մտադիր է մեկ տարում պատվաստել 600-700 հազար քաղաքացու

Հայաստանը կորոնավիրուսի պատվաստանյութի հարցում առաջնորդվում է ըստ առաջնահերթությունների: Կանխորոշված են ռիսկի այն խմբերը, որոնք պետք է ներգրավվեն պատվաստման գործընթացում, դրանք են` 65 և ավելի բարձր տարիքի քաղաքացիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները, բուժաշխատողները, փակ հաստատությունների շահառուները և սոցիալական աշխատողները:

Այս մասին խորհրդարանի ապրիլի 15-ի նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանի խոսքով` կառավարությունը մտադիր է մեկ տարվա ընթացքում պատվաստել 600-700 հազար հոգու:

«Եթե երեխաներն այս պահին չեն դիտարկվում որպես պատվաստման համար շահառուներ, կարծում ենք` այս թիվը բավարար է հանրային իմունիտետի ապահովման համար: Իհարկե, ավելի լավ է, որ բոլորը պատվաստվեն, բայց պիտի նայենք նախ պատվաստանյութերի առկայությանը, որովհետև ամբողջ աշխարհում կա դեֆիցիտ, բոլոր երկրները մրցավազքի մեջ են` ապահովելու իրենց համար անհրաժեշտ քանակները: Երբ ապահովենք ռիսկի խմբի քաղաքացիների պատվաստումը, միանշանակ ժամանակի ընթացքում կընդլայնենք այդ խմբերը, և այլ քաղաքացիներ ևս կպաստվաստվեն»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանը կարևորեց նաև այն, որ հնարավորություն լինի մասնավոր ընկերությունների կողմից պատվաստանութերի ներմուծման և այն քաղաքացիներին որպես ծառայություն մատուցելու:

Նախարարի վստահեցմամբ` կառավարությունը մի քանի հարթակներով փորձում է ապահովել փորձարկման երրորդ, չորրորդ փուլում գտնվող պատվաստանյութերի առկայությունը և միջազգային մասնագիտական հարթակներում գնահատական ստացած պատվաստանյութերը դիտարկում որպես տարբերակներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter