
COVID-19 համավարակի հարցերով Հայաստանի ՄԻՊ-ը ստացել է շուրջ 3000 բողոք
2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանարյին կապերի բաժինը:
Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են հետևյալին.
- Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա սոցիալական աջակցության խնդիրներ (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն),
- Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներ,
- հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում) վճարումների կատարման անհնարինություն, դադարեցված մատակարարումների վերականգնում,
- սոցիալապես անապահով ընտանիքներին պարենային օգնության տրամադրման խնդիրներ,
- պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով վարչական արձանագրություններ կազմելու և բերման ենթարկելու խնդիրներ,
- աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներներ,
- Պարետի որոշմամբ սահմանված նմուշի տեղաշարժման թերթիկի լրացման կարգի, դրա բացակայության պատճառով Ոստիկանության բաժին բերման ենթարկելու կամ վարչական տույժի ենթարկելու խնդիրներ,
- մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներ,
- վարկային կազմակերպությունների կողմից սեղմ ժամկետներում վարկային պարտավորություններ կատարելու անհնարինություն,
- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավոր ազգականների և փաստաբանների՝ COVID-19 և արտակարգ դրությանը վերաբերող բողոքներ,
- կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներ՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբեր լինելով,
- Կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու խնդիրներ,
- Կրթության իրավունքին (համապատասխան տեխնիկական միջոցի, ինչպես նաև այն ձեռք բերելու հնարավորություն չունենալու պատճառով երեխաների՝ հեռավար կրթությանը չմասնակցելուն) վերաբերյալ խնդիրներ,
- Ընտանիքների վերամիավորում և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում և աշխատել է 24-ժամյա ռեժիմով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել