
Կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք է գրանցվել, մահացել է 18 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք, ընդհանուր` 207103 դեպք, որոնցից 186200-ն` առողջացած, 3835-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 բուժառու:
Ընդհանուր առմամբ կատարվել է 926293 թեստավորում: Երեկ կատարվել է 5870 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 1075 մարդ առողջացել, գրանցվել է մահվան 18 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 969 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել