HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ

Արցախի Ազգային ժողովը Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ ապրիլի 16-ին հրավիրել է արտահերթ լիագումար նիստ: Այն վարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգում երկու օրինագիծ է եղել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը: Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն Արցախում և Արցախի Հանրապետության զինված ուժերի անձնակազմը համալրելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը նախատեսող հոդվածներում կատարել փոփոխություններ:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Հանձնաժողովային քննարկման փուլում օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, Սեյրան Հայրապետյանն առաջարկել է այն ընդունել օրենքի տեսքով:

Քվերակության արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է միաձայն:

Լիագումար նիստի օրակարգի հաջորդ հարցը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն էր: Այն մշակվել է արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից:

Օրինագծով առաջարկվում է փոփոխություն և լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով օրենքով նախատեսված դեպքերում կատարողական վարույթները ավարտվելու կամ կարճվելու դեպքերում սահմանել կատարողական գործողությունների կատարման ծախսերը չգանձելու դեպքերը:

Ներկայացնելով օրինագիծը՝ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը տեղեկացրել է, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունն ընդունվել և ընդգրկվել է օրինագծի մեջ:

Նախագիծն արժանացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանն առաջարկել է կողմ քվեարկել: Օրինագծի ընդունմամբ՝ հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը, ստեղծված իրադրության առանձնահատկությունները, հնարավորինս կբարելավվեն թե պարտապանների, թե պարտատերերի վիճակները:

Քվեարկության արդյունքում օրինագիծը ընդունվել է միաձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter