HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոսին ձերբակալելու մասին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկի ձերբակալության մասին։ Այդ մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով ԱԴԾ հանրային կապերի կենտրոնին։ Ուկրաինայի հյուպատոսը ձերբակալվել է ապրիլի 16-ին՝ Ռուսաստանի մի քաղաքացու հետ հանդիպման ժամանակ՝ «նրանից գաղտնի բնույթի տեղեկատվություն ստանալու ժամանակ, որը եղել է իրավապահ մարմինների և ԱԴԾ-ի տվյալների բազայից»։

«Այդպիսի գործունեությունն անհամատեղելի է դիվանագիտական աշխատակցի կարգավիճակի հետ և ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ակնհայտ թշնամական վերաբերմունք»,- հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ն։

Ալեքսանդր Սոսոնյուկը ձերբակալված է մնացել մի քանի ժամ։ Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլայենկոն հայտարարել է, որ հյուպատոսը գտնվում է ուկրաինական դիվանագիտական ներկայացուցչության տարածքում։ «Առաջիկայում ուկրաինական կողմը կորոշի, թե ինչպես արձագանքի այս սադրանքին»,- նշել է Նիկոլայենկոն։

Ալեքսանդր Սոսոնյուկը Ռուսաստանում աշխատում է երկար տարիներ։ Դեռ 2012 թվականին նա նշվել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների ցանկում։ 

Այս տարվա մարտի վերջին սրվել էր հակամարտությունը Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի չճանաչված հանրապետությունների միջև։ Ռուսաստանը սկսել էր ուժեր տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ Մոսկվան տեղակայել էր շուրջ 40 հազար զինծառայողների։ 

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել էին տարածաշրջանում իրավիճակի սրման մեջ։ ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդները Մոսկվային կոչ էին արել զորքերը հետ քաշել Ուկրաինայի հետ սահմանից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ռուսական զորքերի տեղաշարժը չի սպառնում որևէ երկրի։

Դոնբասում իրավիճակի լարման պատճառով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել հանդիպել։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԴԾ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter