
Գրանցվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք. մահացել է 19 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 298-ով՝ ընդհանուր կազմելով 208 818: Նախօրեին կատարվել է 2176 թեստավորում (ընդհանուր՝ 937 603): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 17 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3895 է:
Առողջացել է ևս 1551 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 189 017-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 14 924 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 982 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել