HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տասնութ տարի պահեցինք, երկու ամսում կորցրինք

Սամվել Եղոյանը երազում էր շեփորահար դառնալ։Նրա կրտսեր եղբայրը՝ Գևորգը, նույնպես հաճախում է երաժշտական դպրոց, Սամվելի պես շեփոր է նվագում։ 

Եղբայրների մոր՝ Նինայի խոսքով, Սամվելը միշտ ոգեշնչում էր եղբորը։ «Գևորգ, լավ կը նվագես, լավ կը սորվիս, որ բանակից գամ դու ընձնից անցնիս»,-ասում էր նա։

Բայց 18-ամյա Սամվելն այդպես էլ զինվորական ծառայությունից չվերադարձավ։ Ընդամենը երկու ամսվա նորակոչիկը մասնակցել է հարավային ուղղությամբ մարտական գործողություններին և զոհվել Ջաբրայիլում, անցած տարվա հոկտեմբեր ամսին։

Սամվելի ծնողները մի քանի ամիս շարունակ որոնել են որդու մարմինը։ Նախ նրա անունը կարդացել են ՊՆ-ի հրապարակած զոհվածների ցուցակներում, այնուհետև նրանց տեղեկացրել են, որ, հնարավոր է, Սամվելը գերեվարվել է։ Մի քանի ամիս տանջալից որոնումներից ու անորոշությունից հետո՝ 2021 թ.-ի փետրվար ամսին, հաստատվել է ԴՆԹ հետազոտության արդյունքը։ 

Սամվելին հուղարկավորել են Գյումրիի Շիրակ պանթեոնում։

Եղոյանների ընտանիքը բնակվում է Գյումրիի ինքնաշեն տնակներից մեկում։ Վարուժան և Նինա Եղոյաններն իրենց առաջնեկին կորցնելուց հետո հիասթափված են և ցանկանում են արտագաղթել։ Բացի Սամվելից, նրանք ունեն ևս 4 երեխա։ 

«Հետքն» այցելել է Եղոյանների ընտանիք, մանրամասն դիտեք տեսանյութում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter