
Ռուս սակրավորները Կարմիր Շուկայում 5 հեկտար գյուղատնտեսական հող են ականազերծել
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են մաքրել Արցախի տարածքը պայթյունավտանգ առարկաներից։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՌԴ ՊՆ), ներկա դրությամբ ռուս սակրավորները ականազերծման աշխատանքներ են կատարում Կարմիր Շուկա բնակավայրի մոտակայքում։ Գյուղատնտեսական հողերը, որոնք նախկինում տեղի բնակիչները մշակել են, պատերազմի ընթացքում հրետանային հարվածների տակ են եղել։
Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները պայթյունավտանգ իրերից մաքրել են 5 հեկտար գյուղատնտեսական հող։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ կատարված աշխատանքների շնորհիվ տեղի ֆերմերները կարող են վերադառնալ և շարունակել թթենիների այգու մշակումը։
2020թ․ նոյեմբերի 23-ից սկսած ռուսական խաղաղապահ զորախմբի սակրավորները չպայթած զինամթերքից մաքրել են 2012 հեկտար տարածք, 620 կմ ճանապարհ, 1716 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 580 պայթյունավտանգ առարկա։
***
Մեկնաբանել