
Կորոնավիրուսային հիվանդության 881 նոր դեպք է հաստատվել, մահացել է 25 մարդ
Ապրիլի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 211,399 դեպք, որոնցից 191,158-ն` առողջացած, 3969-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ երեկ կատարվել է 4858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 նոր դեպք: 25 մարդ մահացել է, 887-ը՝ առողջացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 951500 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15,281 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 991 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել