HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Արամ Սուքիասյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Հանրային հեռարձակողի խորհրդի (ՀՀԽ) անդամի թափուր տեղի մրցույթի արդյունքներով ռեժիսոր Արամ Սուքիասյանն ընտրվել է խորհրդի անդամ։ Այսպիսով, Խորհրդի կազմը դարձավ ամբողջական՝ յոթ անդամ, ինչպես սահմանված է 2020 թ. հուլիսին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով։

Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 22-ին, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստում, որին մասնակցել են հանձնաժաղովի հինգ անդամները՝ Արա Երնջակյանը, Դավիթ Մուրադյանը, Մարգարիտա Մնացականյանը, Կամո Հովհաննիսյանը, իսկ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանձնաժողովի աշխատանքին միացել է հեռավար կարգով:

Թափուր տեղի հայտատուները չորսն էին՝ Արամ Սուքիասյանը, Թեհմինե Սարգսյանը, Ռոնա Ահարոնյանը և Գագիկ Գինոսյանը:

 «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

Ավելի վաղ ՀՀԽ անդամներ էին ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը եւ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter