HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազության դիմացից բերման է ենթարկվել 14 անձ

Դատախազության դիմացից քիչ առաջ բերման է ենթարկվել 14 անձ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված անձանց։ Քիչ առաջ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ։ Ակցիայի մասնակիցներից ոմանք ձվեր են նետել  դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter