HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քաղաքացին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, և քննիչը նրան ձերբակալել է՝ փախուստը կանխելու նպատակով

Քաղաքացի Նարեկ Կարապետյանը Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունի, այժմ ձերբակալված է։ Տան անդամներից տեղեկանալով, որ ոստիկանությունը եկել է իրենց հասցեով, ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, կազմվել է համապատասխան արձանագրություն այն մասին, որ Կարապետյանն ինքնակամ է ներկայացել, ապա քննիչը որոշել է նրան ձերբակալել՝ փախուստը կանխելու նպատակով։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Կարապետյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։ Պաշտպանը հայտնեց, որ Նարեկ Կարապետյանը կասկածվում է  Քրեական օրենսգրքի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։ Կարապետյանին վերագրվող կասկածանքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Մեղրի այցի ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված անձինք կան։

Լուսանկարում՝՝ Միքայել Շխիմյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter