
Կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք է գրանցվել, մահացել է 15 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք, ընդհանուր` 212114 դեպք, որոնցից 192281-ն` առողջացած, 3984-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14854 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 955515 թեստավորում: Երեկ կատարվել է 4015 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 1123 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 15 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 995 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել