HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում հուղարկավորվել է 212 զինծառայող

Ապրիլի 22-ի դրությամբ Սյունիքի մարզում հուղարկավորվել է 212 զինծառայող: Հուղարկավորվածների զգալի մասը եղել է Սիսիան համայնքից: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրել են Սյունիքի մարզպետարանից:

Մարզպետարանը, հիմք ընդունելով համայնքապետարաններից ստացված տեղեկատվությունը, իրականացնում է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով մարզի բնակիչ հանդիսացող զոհված և հուղարկավորված զինծառայողների հաշվառում:

Ըստ այդ տեղեկատվության՝ Կապան համայնքից հուղարկավորվել է 51 զինծառայող, Գորիսից՝ 37, Սիսիանից՝ 67, Քաջարանից՝ 19, Մեղրիից՝ 18, Տեղ համայնքից՝ 10, Տաթևից 7 և Գորայք համայնքից 3 զինծառայող: Հրետակոծության հետևանքով զոհվել է նաև Կապան համայնքի մեկ քաղաքացիական անձ:

Պատերազմի հետևանքով բոլոր զոհվածներն ազգությամբ հայեր են:

Սյունիքի մարզպետարանը չունի տեղեկություներ, թե հուղարկավորված զինծառայողներից քանիսն են եղել ժամկետային զինծառայողներ, պայմանագրայիններ, կամավորներ և այլն:

Հիշեցնենք, որ պատերազմի հետևանքով Սյունիքի մարզն ունեցել է նաև գույքային կորուստներ: Մասնավորապես, մարզում վնասվել է 142 շենք-շինություն՝ Դավիթ Բեկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում:

Ամենաշատ տները վնասվել են Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում: Վնասվել են 93 տուն, շենք-շինություն՝ պատճառելով 36 մլն 537 հազար դրամի վնաս: Իսկ Ներքին Խնձորեսկում վնասվել է 49 անշարժ գույք, որի հետևանքով քաղաքացիներին պատճառվել է 13 մլն 605 հազար դրամի վնաս:

Ներկայացված վնասները չեն ներառում Շուռնուխ և Որոտան բնակավայրերում իրենց տունը կորցրած ընտանիքների գույքային վնասները: Այս բնակավայրերում քաղաքացիները տնից զրկվել են ոչ թե ռմբակոծության հետևանքով, այլ տարածքների ճշգրտման պատճառով:

Մեկնաբանություններ (1)

Արմենուհի
Եղբայրս զոհվեց...նա հայրենիքը վեր դասեց իր սիրուց, ծնողներից ու հարազատներից։Ծնողներս թոշակառու և հիվանդ մարդիկ են ։4 ամիս է եղբորս հուղարկավորել ենք և ծնողներս ու կինը ոչ մի լումա , ոչ մի գումար և օգնություն չեն ստացել։ Խնդրում եմ ձեր աջակցություն ,որպեսզի ծնողներս ու հարսս ստանան զոհվածի թոշակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter