HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

106 տարի և 44 օր․ «Լռություն» արտ-նախագիծը

Երբ լռում ես հանցանքի մասին, ուրեմն հանցակցում ես արդեն 44 օր և 106 տարի։ Կոմիտասի արձանի հարևանությամբ նկարիչ Մարիամ Մուղդուսյանը տեղադրեց խորհրդանշական թվով կարմիր բուտաֆորիկ կակաչներ։ 106 տարի և 44 օր հայ ժողովուրդը բախվել է սոսկալի անարդարության և անտարբերության։

Նախագիծը նվիրվում է Հայոց ցեղասպանության 106-ամյակին և Արցախյան 44-օրյա պատերազմին։

Հնչող տեքստերն անգլերեն էին, դրանք ուղղված էին միջազգային հանրությանն ու այլ երկրների դեսպաններին։ Մարիամի բնորոշմամբ նախագծի համար ընտրվել են ալ կակաչներ, որոնք ճանաչելի խորհրդանիշ են․ ինստալյացիայի ընթացքում դրանք «աճում են» ոչ թե կանաչի վրա, այլ քարի, ինչը խորհրդանշում է հայ ժողովրդի գոյության մշտական բարդ պայքարը։

Ինստալյացիայի ընթացքում հնչում էր Նաիրյան վոկալ անսամբլի “Silence” արտ նախագիծը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter