HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակավայրերի բարեկարգությունը` պարտադիր պայման

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել մի շարք նախարարությունների և պետական կառավարման մարմինների պատասխանատուների հետ` ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման հարցերով: Կառավարության ղեկավարը ընդգծել է, որ թեպետ հանրապետությունում անցկացվում է միամսյակ և այդ նպատակով հատկացվել է 7,5 մլն դրամ, կատարվող աշխատանքների տեմպերը գոհացուցիչ չեն և ակտիվ քայլերի անհրաժեշտություն կա գրեթե բոլոր բնակավայրերում:

«Հատկապես սանիտարական մաքրման խնդիրը պետք է դիտել առաջնահերթություն,- շեշտել է վարչապետը,- և մեր բնակավայրերը դարձնել մաքուր ու բարետես»:

Ա. Հարությունյանը հիշեցրեց, որ մոտենում է մայիսյան եռատոնը, ինչը պետք է լրացուցիչ խթան հանդիսանա` երկիրը դարձնելու առավել գեղեցիկ ու բարեկարգ. «Սպասվում է հյուրերի և զբոսաշրջիկների մեծ հոսք մեր հանրապետություն, այդ հանգամանքը ևս հուշում է, որ կանաչապատման, սանմաքրման և բարեկարգման հարցերը պետք է լուծել ժամանակին և առավել պատշաճությամբ»:

Խորհրդակցությունում Ստեփանակերտի քաղաքապետը, պետական գերատեսչությունների առանձին ղեկավարներ իրազեկել են, թե ինչ աշխատանքներ են կատարվում քննարկվող խնդրի ուղղությամբ և աջակցության ինչ քայլերի կարիք կա: Վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ և հորդորել, որ պետական բոլոր մարմինները գործեն փոխկապակցված, բարեկարգման աշխատանքներում հաճախ ներգրավել երիտասարդական կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում` կիրառել մրցութային և խրախուսանքի ձևեր:

Վարչապետի խոսքով` Ստեփանակերտում պարբերական շաբաթօրյակներ անցկացնելու ծրագիրը պետք է կիրառվի նաև մյուս համայնքներում: «Հատուկ ուշադրություն դարձնել գյուղական բնակավայրերին»,- ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պահանջել է Արցախի կառավարության ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter