
«Պատմական սխալ է». Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բայդենի՝ Ցեղասպանության ճանաչման ուղերձը
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը շաբաթ օրը՝ ապրիլի 24-ի երեկոյան, հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Հեռախոսազրույցը կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից հետո։
Գործակալության տվյալներով՝ կողմերը քննարկել են համատեղ քայլերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը կարող են ձեռնարկել՝ «վերջին իրադարձություններով պայմանավորված»։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը։
Իլհամ Ալիևը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստն անվանել է «պատմական սխալ», որը «լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանում համագործակցության ձեւավորվող միտումներին»։
Ալիևը նաև իր աջակցությունն է հայտնել Էրդողանին՝ հավելելով, որ Ադրբեջանը միշտ կանգնած է Թուրքիայի կողքին։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել