HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։ Բայդենը դարձավ ամերիկյան երկրորդ նախագահը Ռոնալդ Ռեյգանից հետո, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Ավելի վաղ, համաշխարհային մամուլը տեղեկություններ էր տարածել, որ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Bloomberg գործակալությունն էլ հայտնել էր, որ ապրիլի 23-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ XX դարում Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը կորակի «Ցեղասպանություն»։

Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 106-ամյակի առթիվ՝ հայերեն. 

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, որոնք մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել երբևէ նման վայրագության կրկնումը: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ից Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ՝ մեկուկես միլիոն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներով:

Փրկվածներից շատերը ստիպված են եղել նոր տներ գտնել աշխարհով մեկ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Ուժով և ճկունությամբ հայ ժողովուրդը վերապրել և վերակառուցել է իր համայնքը: Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները բազմաթիվ եղանակներով հզորացրել են Միացյալ Նահանգները, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որն իրենցից շատերի նախահայրերին բերել է մեր ափերը:

Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք վերահաստատում ենք պատմությունը: Մենք սա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որ կատարվածը երբեք չկրկնվի: Այսօր մենք սգում ենք այն, ինչ կորցրել ենք, եկեք նայենք ապագային՝ այն աշխարհին, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար:

Մի աշխարհ, որն աղտոտված չէ ամենօրյա ֆանատիզմի և անհանդուրժողականության չարիքներով, որտեղ հարգված են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքն ապրել արժանապատիվ և անվտանգ:

Եկեք վերահաստատենք մեր համընդհանուր վճռականությունը ողջ աշխարհում վայրագությունները կանխելու հարցում: Եվ եկեք ձգտենք ապաքինման և հաշտեցման աշխարհի բոլոր ժողովուրդների համար: Հայ ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել Ցեղասպանության ժամանակ, որը սկսվել է 106 տարի առաջ այս օրը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter